tester.am
tester.am - Գիտելիքների թեստավորման համակարգ
Սկսնակ լրագրողներ, անհատներ .... - http://www.mamul.am/am/info/%D5%A1%D5%BC%D6%81%D5%A1%D5%B6%D6%81-%D5%AC%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D5%B2
Սիրել, նշանակում է լինել մարդ: (Ֆոյերբախ)
Գովազդ
Մամուլ.am - http://www.mamul.am
ԱՎԱՆԴ.am - http://avand.am/
Համացանց

Մեր նորությունները

Եթե հայերենի թեստերի հետ կապված աղմուկը չլիներ, ամեն ինչ շատ ավելի սահուն կլիներ
02.08.2010
Եթե հայերենի թեստերի հետ կապված աղմուկը չլիներ, ամեն ինչ շատ ավելի սահուն կլիներ

Ընդունելության քննություններն արդեն հետեւում են, ամփոփվել են նաեւ արդյունքները: Ինչպես միշտ, ոլորտի պատասխանատուները գոհ են ամեն ինչից, չնայած որ քննաշրջանը ուղեկցվեց սկանդալային միջադեպերով, մասնավորապես Հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայի քննության թեստերի առնչությամբ: Գալիք տարվա քաղաքականության ու սպասվող փոփոխությունների մասին NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանի հետ:

Պարոն խաչատրյան,Ձեր տնօրինության առաջին տարին էր, ի՞նչ տպավորություններ ունեք, Ձեզ ի՞նչը հատկապես չի գոհացրել:

Այս տարի ավելի շուտ սկսեցինք կազմակերպել գործընթացը, որպեսզի խնդիրներ չլինեին, թեստերի վրա համարակալում մտցրինք, առաջին անգամ պայմանագրային թեստ կազմվեց մեր կողմից: Կնքեցինք պայմանագիր, որ պետք է առաջնորդվել ուղեցույցերով, դպրոցական դասագրքերով եւ այլն, պահպանել թեստի գաղտնիությունը, պայմանագիրը ստորագրվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակցի ներկայությամբ:

Ձեր գնահատմամբ պայմանագրի կետերը որքանո՞վ են իրականացվել, օրինակ ուղեցույցի կետը խախտվել էր:

Դա մի քիչ վիճելի հարց է, մենք խորհրդակցություններ կանենք սեպտեմբերին եւ կպարզվի` ինչքանով է խախտվել:

Պարոն Խաչատրյան, ամիսներ առաջ ասուլիս հրավիրեցիք ու վստահեցրիք, որ ամեն ինչ անելու եք, որպեսզի բարձր մակարդակով կազմակերպվեն քննությունները:

Ձեր խոստումը որքանո՞վ իրականացավ: Հունվարից սկսելու նպատակը մեկն էր` ունենալ լավագույն թեստեր: Այլ հարց է, թե ինչ ունեցանք, բայց պայմանավորվածություններն այդպիսին չէին, նույն հայոց լեզուն մենք պայմանավորվել էինք, որ գրենք նորմալ թեստեր, որը թույլ չպետք է լիներ, բայց վիճահարույց հարցեր էլ չպիտի պարունակեին: Դա հատուկ շեշտում եմ, ուղղակի այն ժամանակ չէի կարող խոսել, որովհետեւ մարդու վրա բոլորը հարձակվում էին, կողքից ես էլ նույնը անեի, որքանո՞վ սիրուն կլիներ ( նկատի ունի թեսթերի հեղինակներ Մեյթիխանյանին ու Ջրբաշյանին), բայց ինքն էլ էր խոստովանում, որ միջին բալը պիտի լիներ 12-13-ի սահմաններում: Մաթեմատիկան ավելի թեթեւ թեստ էր, տիկին Բախշյանը նույնիսկ համարել է արվեստի գործ:

Թեստերի հետ կապված տարեցտարի դժգոհությունները ուժգնանում են, քննարկո՞ւմ եք քննության անցկացման այլ տարբերակներ:

Ընդհանրապես քննարկվում է քննություն լինել-չլինելու հարցը, որովհետեւ պետք չի այսքան սթրեսի ենթարկել եւ մեզ, եւ դիմորդներին: Կա գաղափար ստեղծել շտեմարան կամ բազա, Ռուսաստանում մաթեմատիկայից կա մինչեւ 120 հազար խնդիր ունեցող բազա, որն այսպիսին է, մոտավորապես 15 տոկոսը բաց են դնում, մյուսները գաղտնի են պահում, համապատասխան բազայից թեստ են կազմում` առանց սուբյեկտի մասնակցության: Թեստը ի վերջո խնդիրների հավաքածու չէ, պիտի հարմոնիա լինի այդ ամենի մեջ: Բոլոր դեպքերում այդ բազան մեզ կազատեր շատ բաներից:

Հաջորդ տարի այդ մեթոդո՞վ քննություններ կհանձնեն:

Կարելի է, կփորձենք: Խնդիրն այն է, թե որքանով է հնարավոր ստեղծել այդ բազան: Ճիշտն ասած, մեր աշխատողներին հանձնարարված է, բայց նրանք մի քիչ թերացել են: Սովորաբար խնդիրը իր բարդության գործակիցը պետք է ունենա, պետք է հնարավոր լինի տարբերակում անել, լավ երեխային վատից առանձնացնել: Դա պետք է դպրոցում, մի խմբի վրա ,մի փոքր գաղտնի փորձարկես, որ բազայի համար դառնան լիարժեք միավորներ:

Պարոն Խաչատրյան, այս տարի Կրթության եւ գիտության նախարարությունից ԳԹԿ-ն անցավ կառավարության ենթակայության տակ, բովանդակային առումով ի՞նչ փոխվեց:

Նկատելի բան դժվար է ասել, կազմակերպչական տեսակետից մեր համար խնդիրներ առաջացան: Կոնկրետ ինձ համար շատ ավելի լավ կլիներ , եթե կողքիս կանգնած լիներ նախարարը եւ որոշ հարցերում մենք միասին դժվարությունները հաղթահարեինք: Իհարկե, պարոն Մկրտչյանը շատ օգնեց, պետք չէ ուրանալ, բայց երեւի որ առաջին տարին է, անկախությունը լիարժեք չեղավ, ի վերջո եթե հայերենի թեստերի հետ կապված աղմուկը չլիներ, ամեն ինչ շատ ավելի սահուն կլիներ:

Ինչպե՞ս կգնահատեք Ձեր կես տարվա գործունեությունը, գո՞հ եք:

Չէ, իհարկե գոհ չեմ, ես ուզում էի, որ ամեն ինչ իդեալական ստացվեր, բայց այդպես չեղավ: Գուցե իմաստ ուներ կողքից էքսպերտ էլ պահեինք, կամ փորձարկեինք մի քանի երեխաների վրա, դա սխալ չէր լինի, եւ այդ դեպքում անակնկալներն այդքան չէին լինի:
Հիշի՛ր և տեղեկացրո՛ւ
| |

Վերջինները


կարդալ բոլորը...
Բեռնել հայկական տառատեսակը
Բեռնել 'Ադոբ Ռիդեր' ծրագիրը
Բեռնել 'Ադոբ Ֆլեշ Փլեյեր' ծրագիրը
Հարգելի օգտվող. եթե Ձեր համակարգչում բացակայում են աջ կողմում պատկերված ծրագրերը, ապա խնդրում ենք ներբեռնել դրանք, քանի որ կայքի որոշ տարրեր աշխատում են այս ծրագրերի միջոցով:
Find us on Facebook
Мы на Одноклассниках
Follow us on Twitter
Մեր մամուլի խոսնակը
Յագուար դիզայն պարկ
Կայքի պատրաստումն ու սպասարկումը` Jaguar design park
© 2009-2017 Թեստեր.am (www.tester.am) կայքի հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը երաշխավորված է ՀՀ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:
Կայքում առկա թեստային առաջադրանքների ապօրինի օգտագործումն ու տարածումն արգելվում և հետապնդվում է օրենքով:
Հարցերն ու առաջարկությունները խնդրում ենք ուղարկել info@tester.am: