tester.am
tester.am - Գիտելիքների թեստավորման համակարգ
Չկա ավելի վեհ խնդիր, քան ընկածներին օգնելը: (Օվիդիոս)
Գովազդ
Գտիր քո դպրոցը - http://www.tester.am/schools.php
Համացանց

Մեր նորությունները

ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՐՑՈՒՅԹԻՑ ԴՈՒՐՍ ԲՈՒՀԵՐ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ, ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԸ ԼՐԱՑՆԵԼԻՍ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ
21.05.2014
ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՐՑՈՒՅԹԻՑ ԴՈՒՐՍ ԲՈՒՀԵՐ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ, ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԸ ԼՐԱՑՆԵԼԻՍ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

1. Նպատակային ընդունելություն 
1) -Հայաստանի Հանրապետության սահմանամերձ կամ բարձրլեռնային համայնքների ու դպրոցների ներկայացրած հայտերի հիման վրա մանկավարժական մասնագիտություններին հատկացված (Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ, Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ, Գորիսի պետական համալսարան) անվճար տեղերի՝ մինչև 50 տոկոսի չափով, կազմակերպվում է մանկավարժական կադրերի նպատակային ընդունելություն: -Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական ֆակուլտետում կազմակերպվում է նպատակային ընդունելություն անվճար տեղերի՝ մինչև 30 տոկոսի չափով, համայնքների ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հայտերի հիման վրա` մարզադպրոցներում մարզիչներ աշխատելու համար: -Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Անասնաբուժություն», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն», «Ագրոնոմիա», «Բույսերի պաշտպանություն», «Գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիա և գենետիկա», «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում», «Ագրոէկոլոգիա», «Անասնաբուծություն» մասնագիտություններին հատկացված անվճար տեղերի՝ մինչև 50 տոկոսի չափով, կազմակերպվում է նպատակային ընդունելություն` համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ներկայացրած հայտերի։ 

2) Հայաստանի Հանրապետության սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերում հաշվառված և վերջին ութ տարում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգ են ընդունվում` ա) ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով)` ըստ մասնագիտությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի. բ) անվճար ուսուցման մրցույթից դուրս մնալու դեպքում՝ ընդհանուր հիմունքներով մասնակցելով վճարովի ուսուցման մրցույթին: 

3) Հայաստանի Հանրապետության սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրում հաշվառված և վերջին ութ տարում մշտապես բնակվող դիմորդները բուհեր ընդունելության դիմում-հայտի հետ միասին ներկայացնում են՝ · նշված պահանջները հավաստող տեղեկանք՝ համայնքի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով, · լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ), · 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի), · փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող արական սեռի դիմորդներից փաստաթղթերն ընդունվում են զինվորական հաշվառման փաստաթղթերում՝ տարկետման իրավունք տվող համապատասխան նշման առկայության դեպքում, իսկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում ստացածներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում), · անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ. · զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին: 

4) Նպատակային ընդունելության հայտեր ներկայացրած դիմորդներն ընդունվելուց հետո, մինչև հրամանագրումը, գործուղող և ընդունող կողմերի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում են պայմանագիր: 


2. Առանց ընդունելության քննությունների բուհ են ընդունվում. 
Առանց ընդունելության քննությունների Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում՝ 1) միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների հաղթողները, 2) տարբեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրները: 3) Դիմորդները բուհեր ընդունելության դիմում-հայտի հետ միասին ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝ · հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաներում կամ տարբեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղ զբաղեցնելու մասին փաստաթուղթը, · լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ), · 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի), · փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող արական սեռի դիմորդներից փաստաթղթերն ընդունվում են զինվորական հաշվառման փաստաթղթերում՝ տարկետման իրավունք տվող համապատասխան նշման առկայության դեպքում, իսկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում ստացածներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում), · անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ. · զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին: 3. Ընդունելության քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս բուհ են ընդունվում 1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, 2) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները: 

3) Դիմորդները բուհեր ընդունելության դիմում-հայտի հետ միասին ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

 · Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքները, · անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական), որտեղ նշված լինի Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայող ծնողի անունը: Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ. · լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ), · 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի), · փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող արական սեռի դիմորդներից փաստաթղթերն ընդունվում են զինվորական հաշվառման փաստաթղթերում՝ տարկետման իրավունք տվող համապատասխան նշման առկայության դեպքում, իսկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում ստացածներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում), · զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին: 4. Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում անվճար ուսուցման համակարգ են ընդունվում` 1) 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները, 2) առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները: 3) Դիմորդները բուհեր ընդունելության դիմում-հայտի հետ միասին ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝ · 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները՝ հաշմանդամության փաստաթուղթը, · առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները՝ -ծնողի /ծնողների/ մահվան վկայականը և/կամ ծնողի /ծնողների/՝ դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվելու որոշումը և/կամ մահացած ճանաչվելու որոշումը և/կամ ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի որոշումը, -հոգաբարձության և խնամակալության մարմնի որոշումը՝ երեխայի նկատմամբ հոգաբարձու /խնամակալ/ նշանակելու մասին, -Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից տրված տեղեկանքը երեխայի՝ առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին, · լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ), · 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի), · փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող արական սեռի դիմորդներից փաստաթղթերն ընդունվում են զինվորական հաշվառման փաստաթղթերում՝ տարկետման իրավունք տվող համապատասխան նշման առկայության դեպքում, իսկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում ստացածներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում), · անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ. · զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին: 5. Զորացրված դիմորդները Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում` 
1) անվճար ուսուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով)` ըստ մասնագիտությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի։ Մրցութային հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և ծառայության դրական ցուցանիշներ ունեցող դիմորդին՝ հիմք ընդունելով զինվորական կոմիսարիատից տեղեկանքը ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին.  
2) անվճար ուսուցման մրցույթից դուրս մնալու դեպքում դիմորդները վճարովի ուսուցման մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով. 
3) եթե հայտագրել են միայն վճարովի ուսուցման տեղեր հատկացված մասնագիտություններ` բուհ են ընդունվում մրցույթից դուրս: 
4) Միասնական քննություններին և մրցույթին մասնակցած, բայց բուհ չընդունված արական սեռի դիմորդները կարող են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկաներից ստացած գնահատականները պահպանել ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո առաջին մրցույթի համար: 
5) Դիմորդները բուհեր ընդունելության դիմում-հայտի հետ միասին ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝ · անձը հաստատող փաստաթուղթ, · զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին: · 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի), · հանրակրթական ուսումնական հաստատությունն ավարտելու մասին ավարտական փաստաթուղթ /ատեստատ, դիպլոմ/:
Հիշի՛ր և տեղեկացրո՛ւ
| |

Վերջինները


կարդալ բոլորը...
Բեռնել հայկական տառատեսակը
Բեռնել 'Ադոբ Ռիդեր' ծրագիրը
Բեռնել 'Ադոբ Ֆլեշ Փլեյեր' ծրագիրը
Հարգելի օգտվող. եթե Ձեր համակարգչում բացակայում են աջ կողմում պատկերված ծրագրերը, ապա խնդրում ենք ներբեռնել դրանք, քանի որ կայքի որոշ տարրեր աշխատում են այս ծրագրերի միջոցով:
Find us on Facebook
Мы на Одноклассниках
Follow us on Twitter
Մեր մամուլի խոսնակը
Յագուար դիզայն պարկ
Կայքի պատրաստումն ու սպասարկումը` Jaguar design park
© 2009-2017 Թեստեր.am (www.tester.am) կայքի հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը երաշխավորված է ՀՀ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:
Կայքում առկա թեստային առաջադրանքների ապօրինի օգտագործումն ու տարածումն արգելվում և հետապնդվում է օրենքով:
Հարցերն ու առաջարկությունները խնդրում ենք ուղարկել info@tester.am: