tester.am
tester.am - Գիտելիքների թեստավորման համակարգ
Սկսնակ լրագրողներ, անհատներ .... - http://www.mamul.am/am/info/%D5%A1%D5%BC%D6%81%D5%A1%D5%B6%D6%81-%D5%AC%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D5%B2
Ab alterno exspectas, alteri quod feceris. - Ուրիշից սպասիր այն, ինչ ինքդ էս նրան արել: (լատինական)
Գովազդ
Մամուլ.am - http://www.mamul.am
ԱՎԱՆԴ.am - http://avand.am/
Համացանց

Մեր նորությունները

29.01.2010
Գնահատման և թեստավորման կենտրոնը սույն թվականի փետրվարի 1-ից սկսում է պետական ավարտական և միասնական (2010 թվականի բուհերի ընդունելության) քննությունների կազմակերպման գործընթացը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

     
Գնահատման և թեստավորման կենտրոնը սույն թվականի փետրվարի 1-ից սկսում է Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ հանրակրթական ծրագիր իրականացնող հաստատությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) 2009-2010 ուստարվա շրջանավարտների "Հայոց լեզու և հայ գրականություն", "Մաթեմատիկա", "Հայոց պատմություն", "Ընդհանուր պատմություն", "Քիմիա", "Ֆիզիկա", "Օտար լեզու" (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), "Աշխարհագրություն", "Կենսաբանություն" առարկաներից պետական ավարտական և միասնական (2010 թվականի բուհերի ընդունելության) քննությունների կազմակերպման գործընթացը:
Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) պետք է լրացնի դիմում-հայտ:
2009-2010 ուստարվա շրջանավարտները դիմում-հայտ են լրացնում իրենց ուսումնական հաստատությունում, նախորդ տարիների շրջանավարտները' իրենց բնակության վայրի' այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:
Դիմում-հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է'
* 3x4 չափի լուսանկար,
* անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
* "ՎՏԲ Հայաստան բանկ"-ում Գնահատման և թեստավորման կենտրոնի 160481037341  հաշվի համարին յուրաքանչյուր քննությանը մասնակցելու  համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ և վճարի անդորրագիրը  կցել դիմում-հայտին:
 Միասնական քննության վճարից (1500 դրամ) ազատվում են հետևյալ դիմորդները'
* պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
* 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
* ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
* առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:

Դիմում-հայտերի ընդունման վերջին ժամկետը 2010 թվականի մարտի 15-ն է:

"Գնահատման և թեստավորման կենտրոն" պետական ոչ առևտրային կազմակերպություն

Նախորդ տարիների այն շրջանավարտները, որոնք բուհ ընդունվելու համար Հայոց լեզու և հայ գրականություն, Մաթեմատիկա, Հայոց պատմություն, Ընդհանուր պատմություն, Քիմիա, Ֆիզիկա, Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), Աշխարհագրություն, Կենսաբանություն առարկաներից հանձնելու են միասնական քննություն, դիմում-հայտը լրացնում են իրենց բնակության վայրի' այդ նպատակով առանձնացված հետևյալ ուսումնական հաստատություններում.


Երևան 
Թիվ 66 միջն. դպրոց (Շենգավիթ)
Թիվ 43 միջն. դպրոց (Էրեբունի, Նուբարաշեն)
Թիվ 19 միջն. դպրոց (Կենտրոն, Նորք-Մարաշ)
Թիվ 36 միջն. դպրոց (Արաբկիր)
Թիվ 190 միջն. դպրոց (Մալաթիա-Սեբաստիա)
Թիվ 62 միջն. դպրոց (Նոր Նորք)
Թիվ 127 միջն. դպրոց (Քանաքեռ-Զեյթուն)
Թիվ 118 միջն. դպրոց (Աջափնյակ, Դավթաշեն)
Թիվ 171 միջն. դպրոց (Ավան, Առինջ)

Կոտայքի մարզ 
Հրազդանի թիվ 8 միջն. դպրոց
Աբովյանի թիվ 10 միջն. դպրոց
Եղվարդի թիվ 1 միջն. դպրոց
Նոր Հաճնի թիվ 2 միջն. դպրոց
Բյուրեղավանի թիվ 1 միջն. դպրոց
Չարենցավանի թիվ 1 միջն. դպրոց

Գեղարքունիքի մարզ 
Գավառի թիվ 9 միջն. դպրոց
Սևանի թիվ 7 միջն. դպրոց
Մարտունու թիվ 2 միջն. դպրոց
Վարդենիսի թիվ 1 միջն. դպրոց
Ճամբարակի թիվ 1 միջն. դպրոց

Արագածոտնի մարզ 
Աշտարակի թիվ 1 միջն. դպրոց
Թալինի մաթ. հատուկ դպրոց
Ապարանի թիվ 1 միջն. դպրոց
Ծաղկահովիտի թիվ 1 միջն. դպրոց

Վայոց Ձորի մարզ 
Եղեգնաձորի թիվ 3 միջն. դպրոց
Ջերմուկի թիվ 2 միջն. դպրոց
Վայքի թիվ 1 միջն. դպրոց

Արարատի մարզ 
Արտաշատի թիվ 1 միջն. դպրոց
Արարատի թիվ 1 միջն. դպրոց
Մասիսի թիվ 1 միջն. դպրոց


Սյունիքի մարզ 
Կապանի թիվ 9 միջն. դպրոց
Մեղրու թիվ 1 միջն. դպրոց
Գորիսի թիվ 3 միջն. դպրոց
Սիսիանի թիվ 3 միջն. դպրոց

Լոռու մարզ 
Վանաձորի թիվ 5 միջն. դպրոց
Ալավերդու թիվ 2 միջն. դպրոց
Սպիտակի թիվ 2 միջն. դպրոց
Ստեփանավանի թիվ 3 միջն. դպրոց
Տաշիրի թիվ 1 միջն. դպրոց

Շիրակի մարզ 
Գյումրու թիվ 3 միջն. դպրոց
Արթիկի թիվ 3 միջն. դպրոց
Մարալիկի թիվ 1 միջն. դպրոց
Ախուրյանի թիվ 2 միջն. դպրոց
Աշոցքի միջն. դպրոց
Ամասիայի միջն. դպրոց

Արմավիրի մարզ 
Արմավիրի թիվ 1 միջն. դպրոց
Վաղարշապատի թիվ 2 միջն. դպրոց
Գյուղ Մյասնիկյանի միջն. դպրոց

Տավուշի մարզ 
Իջևանի թիվ 5 միջն. դպրոց
Դիլիջանի թիվ 1 միջն. դպրոց
Նոյեմբերյանի թիվ 1 միջն. դպրոց
Բերդի թիվ 4 միջն. դպրոց

Հիշի՛ր և տեղեկացրո՛ւ
| |

Վերջինները


կարդալ բոլորը...
Բեռնել հայկական տառատեսակը
Բեռնել 'Ադոբ Ռիդեր' ծրագիրը
Բեռնել 'Ադոբ Ֆլեշ Փլեյեր' ծրագիրը
Հարգելի օգտվող. եթե Ձեր համակարգչում բացակայում են աջ կողմում պատկերված ծրագրերը, ապա խնդրում ենք ներբեռնել դրանք, քանի որ կայքի որոշ տարրեր աշխատում են այս ծրագրերի միջոցով:
Find us on Facebook
Мы на Одноклассниках
Follow us on Twitter
Մեր մամուլի խոսնակը
Յագուար դիզայն պարկ
Կայքի պատրաստումն ու սպասարկումը` Jaguar design park
© 2009-2017 Թեստեր.am (www.tester.am) կայքի հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը երաշխավորված է ՀՀ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:
Կայքում առկա թեստային առաջադրանքների ապօրինի օգտագործումն ու տարածումն արգելվում և հետապնդվում է օրենքով:
Հարցերն ու առաջարկությունները խնդրում ենք ուղարկել info@tester.am: