tester.am
tester.am - Գիտելիքների թեստավորման համակարգ
Մեծ մարդն էլ սոսկ մարդ է: (Գյոթե)
Գովազդ
Համացանց

Մեր նորությունները

15.06.2011
2011 թ. միասնական քննությունների լրացուցիչ փուլի հայտագրումը...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 

Գնահատման և թեստավորման կենտրոնը հունիսի 24-ից սկսում է 2011 թվականի դիմորդների Հայոց լեզու և հայ գրականություն, Հայոց պատմություն, Ընդհանուր պատմություն,  Մաթեմատիկա, Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն, Իտալերեն, Իսպաներեն,  Պարսկերեն, Ռուսաց լեզու, Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն և Աշխարհագրություն առարկաների միասնական (բուհերի ընդունելության) լրացուցիչ քննությունների կազմակերպման գործընթացը: 

Միասնական լրացուցիչ քննությանը (2011թ. բուհերի ընդունելության) կարող են մասնակցել`  
* պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից 2011թ. զորացրվածները,
* սփյուռքի շրջանավարտները,  այն դիմորդները, որոնք միասնական քննությունների հիմնական փուլին հարգելի պատճառով ի վիճակի չեն եղել մասնակցել,
* այն դիմորդները, որոնք առաջին փուլի քննություններին մասնակցելու համար չեն հայտագրվել,
* բողոքարկման հանձնաժողովի կողմից միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու թույլտվություն ստացած շրջանավարտները: 

Միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է`  
* լրացնել դիմում-հայտ,
* ներկայացնել ՎՏԲ-Հայաստան բանկ160481037341 հաշվեհամարին փոխանցված, 1500 (հազար հինգ հարյուր) դրամի անդորրագիր` յուրաքանչյուր քննության համար,  անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
* 3X4 չափի լուսանկար: 

Միասնական քննությունների վճարից (1500 դրամ) ազատվում են`
* պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածները,
* առաջին ու երկրորդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
* ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
* առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք: 

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության գրքույկի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունների կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները: 

Դիմում-հայտերը լրացվում և ընդունվում են Գնահատման և թեստավորման կենտրոնում հունիսի 24-ից` ամեն օր` ժամը 10:00- 17:00, բացի կիրակի օրից` հունիսի 26-ից: Շաբաթ օրը` հունիսի 25-ին, մինչև ժամը 14:00: 
Հասցեն` Երևան, Այգեստան 9/4: Ընդունման ժամկետն ավարտվում է հուլիսի 2-ին` ժամը 16:00-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 57 54 60 հեռախոսահամարով:

Գնահատման և թեստավորման կենտրոն

Հիշի՛ր և տեղեկացրո՛ւ
| |

Վերջինները


կարդալ բոլորը...
Բեռնել հայկական տառատեսակը
Բեռնել 'Ադոբ Ռիդեր' ծրագիրը
Բեռնել 'Ադոբ Ֆլեշ Փլեյեր' ծրագիրը
Հարգելի օգտվող. եթե Ձեր համակարգչում բացակայում են աջ կողմում պատկերված ծրագրերը, ապա խնդրում ենք ներբեռնել դրանք, քանի որ կայքի որոշ տարրեր աշխատում են այս ծրագրերի միջոցով:
Find us on Facebook
Мы на Одноклассниках
Follow us on Twitter
Մեր մամուլի խոսնակը
Յագուար դիզայն պարկ
Կայքի պատրաստումն ու սպասարկումը` Jaguar design park
© 2009-2017 Թեստեր.am (www.tester.am) կայքի հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը երաշխավորված է ՀՀ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:
Կայքում առկա թեստային առաջադրանքների ապօրինի օգտագործումն ու տարածումն արգելվում և հետապնդվում է օրենքով:
Հարցերն ու առաջարկությունները խնդրում ենք ուղարկել info@tester.am: