Քննության կազմակերպման սույն ընթացակարգը նախատեսված է միայն այն ուսումնական հաստատությունների համար, որոնք ունեն պայմանագիր Գիտելիքների թեստավորման համակարգի - www.tester.am - ի հետ և կազմակերպում են ընթացիկ, ենթակիսամյակային, կիսամյակային, ավարտական քննություններ մեր ուղարկած անհատական թեստերով:
Էլեկտրոնային թեստերի կիրառման մասին.
1. Գիտելիքների թեստավորման համակարգի - www.tester.am հետ պայմանագրային հիմունքներով աշխատող ուսումնական հաստատությունը թեստերի տարբերակները կարող է կիրառել ընթացիկ, ամփոփիչ, ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման և գնահատման համար:
2. Թեստերի լուծման համար սահմանված ժամանակները`
ա) Ենթակիսամյակային` 20 առաջադրանք պարունակող թեստ - 45 րոպե
բ) Կիսամյակային ամփոփիչ` 40 առաջադրանք պարունակող թեստ - 80 րոպե
3. Թեստերում առկա յուրաքանչյուր առաջադրանքի ճիշտ կատարման համար տրվում է 1, իսկ սխալ կատարման (նաև չկատարելու) դեպքում` 0 միավոր:
4. Եթե կարճ կամ ընդարձակ պատասխանի լրացման ժամանակ սովորողը թույլ է տվել կետադրակա, ուղղագրական սխալ(ներ), ապա`
ա) տրվում է 1 միավոր, եթե սխալն անուշադրության, անփութության հետևանքով է և ակնհայտ է, որ սովորողը պատասխանել է ճիշտ և գիտի հարցի պատասխանը (որոշումն ուսուցչինն է` առարկայական-մասնագիտական դիտանկյունից, թույլատրելի է սովորողին նույն հարցը բանավոր տալը` ստուգելու համար տիրապետում է արդյոք նա տվյալ հարցին),
բ) տրվում է 0 միավոր, եթե աշակերտի սխալներն ու ջնջումներն այնքան են, որ խանգարում են իրական պատկեր ստանալուն (որոշումն ուսուցչինն է` առարկայական-մասնագիտական դիտանկյունից):
Ուշադրություն
Թեստերի, առաջադրանքների հեղինակային իրավունքները Գիտելիքների թեստավորման համակարգի - www.tester.am-ի սեփականությունն է: Էլեկտրոնային թեստերի, դրանց տպագիր տարբերակների, ձեռքբերման էլեկտրոնային ճանապարհների ապօրինի տարածումն ու տպագրումը հետապնդվում է օրենքով:
Առաջարկությունները, առաջադրանքներում առկա տեխնիկական, մասնագիտական սխալները նշել և ուղարկել մեզ` info@tester.am:
Այն դպրոցները (անկախ աշխարհագրական դիրքից), որոնք ցանկանում են միանալ մեր ծրագրին կարող են գրել մեզ info@tester.am
Ձեր դպրոցը կներգրավվի մեր ծրագրում և կստանա անսահմանափակ քանակներով ընթացիկ, ենթակիսամյակային, կիսամյակային, ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման համար նախատեսված անհատական թեստեր բոլոր դասարանների համար բոլոր առարկաներից ընդամենը 1 օրվա ընթացքում:
Շնորհակալություն համագործակցության համար: