Հ Ա Ր Գ Ե Լ Ի Օ Գ Տ Վ Ո Ղ
Թեստեր.am կայքը գործում է վճարովի հիմունքներով: Հասույթը տրամադրվում է թեստային առաջադրանքների բազայի անընդհատ թարմացմանն ու կայքի աշխատանքների բարելավմանը:
Թեստեր.am-ի ծառայությունները մատչելի են և բազմաբնույթ: Այս պահի դրությամբ կայքի ծառայություններից օգտվելու համար հնարավոր է վճարում կատարել մի քանի եղանակներով: Դրանք են` SMS, Edram, ARCA, VISA, MasterCard, WebMoney:
Այս եղանակներից ամենատարածված և հարմար տարբերակը SMS-ով վճարումն է, սակայն դա շուրջ 30%-ով ավելի թանկ ծառայություն է, քան վերոնշյալ մյուս տարբերակները: Դրա պատճառը ծառայություն մատուցող միջնորդ կազմակերպությունների և օպերատորների կողմից սահմանված չափազանց բարձր տոկոսադրույքն է: Սյսպես` եթե Դուք ուղարկում եք 100 դրամ արժողությամբ SMS ապա նախ դրանից գանձվում է ԱԱՀ, որը կազմում է գումարի 20 %-ը, այնուհետև մնացած գումարից, այսինքն 80 դրամից, գանձվում է օպերատորների և ծառայություն մատակարարող միջնորդ կազմակերպության տոկոսադրոյքը, որը միասին վերցրած, կազմում է մնացյալ գումարի, այսինքն 80 դրամի, 60%-ը: Ստացվում է, որ Ձեր ուղարկած 100 դրամից Թեստեր.am կայքի զուտ եկամտային մասը կազմում է 32 դրամ: Հասկանալի է, որ գումարի նման չափը բավարար չէ նման հսկայածավալ աշխատանքների իրականացման, ծրագրավորողների վարձատրման, թեստային առաջադրանքների գնման և այլ ընթացիկ ծախսեր հոգալու համար:
Այժմ Թեստեր.am կայքի ղեկավարությունը ընդլայնել է ծառայությունների և դրանց դիմաց վճարման տարբերակները, որոնք կլինեն ավելի մատչելի: Այժմ Դուք կարող եք վճարել 40 % ավելի էժան սակագներով բոլոր ծառայությունների համար, եթե օգտվեք Edram, ARCA (VISA, MasterCard)-ի միջոցով: Թեստեր.am կայքի ղեկավարությունը խորհուրդ է տալիս օգտվել այս ծառայություններից և տնտեսել միջոցները:
Ընտրության իրավունքը Ձերն է:
Մեր ծառայությունների դիմաց մենք առաջարկում ենք հետևյալ սակագնային պլանները:
| Կարգը | SMS (Vivacell, Beeline) | Orange | K-Telekom | Edram, ARCA (VISA, MasterCard) |
| Արժեքը ՀՀ դրամով | Արժեքը ՀՀ դրամով | |||
| 1-ին կարգ | 2000 | 899 | ||
| 2-րդ կարգ | 1000 | 1000 | 1000 | 759 |
| 3-րդ կարգ | 600 | 345 | ||
| 4-րդ կարգ | 500 | 289 | ||
| 5-րդ կարգ | 350 | 350 | 350 | 279 |
| 6-րդ կարգ | 300 | 239 | ||
| 7-րդ կարգ | 200 | 169 | ||
| 8-րդ կարգ | 150 | 150 | 110 | |
| 9-րդ կարգ | 120 | 99 |