tester.am
tester.am - Գիտելիքների թեստավորման համակարգ
Մամուլի խոսնակ - Պետական կառույցներ - http://www.mamul.am/am/account/signup
Սկզբում քեզ արհամարհում են, հետո քո վրա ծիծաղում են, հետո քո դեմ պայքարում եմ, հետո դու հաղթում ես: (Մահաթմա Գանդի)
Գովազդ
Գտիր քո դպրոցը - http://www.tester.am/schools.php
Shushan&Tatev - http://www.facebook.com/ShushanTatev
ԱՎԱՆԴ.am - http://avand.am/
Ճանապարհդ` «Ճանապարհորդի» հետ... - http://www.facebook.com/groups/chanaparhord/
Համացանց

Գիտելիքի գնահատում ծրագիր

2010 թ. հունվարից Թեստեր.am գիտելիքների թեստավորման համակարգը հանդես է գալիս "Սովորողի գիտելիքների արտաքին գնահատում" ծրագրով:   

Ծրագրի էությունը և նորույթը
Սովորողների գիտելիքների արտաքին գնահատում իրականացնելու համար տրամադրում է ընթացիկ, ավարտական, միասնական քննությունների թեստեր անսահմանափակ տարբերակներով:

Ծրագրի նպատակը
1. Ուսումնական գործընթացի և գնահատման որակի բարձրացում
2. Գիտելիքների ստուգման նոր մեթոդների կիրառում
3. Կրթական առաջադեմ տեխնոլոգիաների ներդրում ՀՀ և ԼՂՀ դպրոցներում
4. Ուսուցիչների ներգրավում թեստերի կազմման աշխատանքներին
5. Սովորողի գիտելիքների օբյեկտիվ և անկողմնակալ գնահատում
6. Ուսումնական գործընթացների արդյունավետության բարձրացում
7. Անկախ գնահատողի առկայություն դպրոցում
8. Սովորողի առաջադիմությանը հետևելու ևս մեկ գործիքի տրամադրում դպրոցի տնօրինությանը և ծնողին
9. Ընթացիկ, ավարտական, միասնական քննություններին նախապատրաստվելու հնարավորություն ողջ ուստարվա ընթացքում:

Ծրագրի առանձնահատկությունը
1. Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ-ի և ԼՂՀ-ի բոլոր դպրոցները` անկախ աշխարհագրական դիրքից և աշակերտների թվից:
2. Թեստերի տարբերակները դասասենյակում առկա սովորողների թվով են, որը բացառում է արտագրության հնարավորությունը:
3. Թեստերում առկա առաջադրանքները կազմված են ԳԹԿ-ի առարկայական ուղեցույցներին համապատասխան:
4. Ուսուցիչները մասնակցում են առաջադրանքների բազայի ձևավորմանը (որի համար Կազմակերպությունը վճարում է):
5. Սովորողները հնարավորություն են ստանում նախապատրաստվել ընթացիկ, պետական ավարտական և միասնական քննություններին:
6. Դպրոցի տնօրինությունը, ծնողը հնարավորություն են ստանում տեսնել սովորողի գիտելիքների գնահատականն անկախ գնահատողի կողմից, ինչպես նաև օգտագործել այդ գնահատականը որպես սովորողի գիտելիքների ընթացիկ, ամփոփիչ գնահատական և վերլուծական տվյալ:

Ծրագրի ընթացքը
1. Ուսումնական հաստատությունը կնքում է պայմանագիր:
2. Դպրոցի տնօրենը կատարում է սահմանված անդամավճարի փոխանցում` համաձայն պայմանագրի:
3. Կազմակերպությունը երկու ամիսը մեկ անգամ ուսումնական հաստատության տնօրենի էլեկտրոնային հասցեին է ուղարկում թեստեր ու դրանց պատասխանների էլեկտրոնային տարբերակը:
4. Թեստերի նպատակային օգտագործումից, արդյունքների հրապարակումից, մասնագիտական ուսումնասիրություններից հետո դպրոցի տնօրենը սահմանված ժամանակացույցում ստանում է թեստերի նոր օրինակները:
5. Սույն ընթացակարգը գործում է ողջ տարվա ընթացքում` ընդամենը 4 անգամ:

Ծրագրի ֆինանսները
Դպրոցը ծրագրին մասնակցելու համար յուրաքանչյուր փոխանցում է սահմանված անդամավճարը: Անդամավճար միանվագ է` մեկ տարվա համար:

Ծրագրին մասնակցելու և մանրամասների համար զանգահարել (+374) 91 99-22-02
Բեռնել հայկական տառատեսակը
Բեռնել 'Ադոբ Ռիդեր' ծրագիրը
Բեռնել 'Ադոբ Ֆլեշ Փլեյեր' ծրագիրը
Հարգելի օգտվող. եթե Ձեր համակարգչում բացակայում են աջ կողմում պատկերված ծրագրերը, ապա խնդրում ենք ներբեռնել դրանք, քանի որ կայքի որոշ տարրեր աշխատում են այս ծրագրերի միջոցով:
Find us on Facebook
Мы на Одноклассниках
Follow us on Twitter
Մեր մամուլի խոսնակը
Յագուար դիզայն պարկ
Կայքի պատրաստումն ու սպասարկումը` Jaguar design park
© 2009-2014 Թեստեր.am (www.tester.am) կայքի հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը երաշխավորված է ՀՀ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:
Կայքում առկա թեստային առաջադրանքների ապօրինի օգտագործումն ու տարածումն արգելվում և հետապնդվում է օրենքով:
Հարցերն ու առաջարկությունները խնդրում ենք ուղարկել info@tester.am: