Թեստեր.am կայքը գործում է 2009 թ. ապրիլի 21-ից:
Համակարգչային թեստավորումը սովորողների գիտելիքների գնահատման ու վերլուծության ժամանակակից ամենաօբյեկտիվ միջոցն է: Այն հնարավորություն է տալիս աշակերտներին և դիմորդներին նախապատրաստվելու պետական ավարտական և միասնական քննություններին, ինչպես նաև անընդհատ կրկնելու ձեռք բերած գիտելիքները, տեսնելու սեփական բացթողումներն ու թերացումները:
Թեստեր.am կայքը կարևոր ու արդյունավետ ծրագիր է նաև կրկնուսույցների համար: Այն հնարավորություն է տալիս անընդհատ ուսումնասիրելու աշակերտի (դիմորդի) գիտելիքների առաջընթացը, տեսնելու բացթողումները և կազմակերպելու հետագա ուսուցումը` հաշվի առնելով համակարգչային թեստավորման վերլուծությունները: Միայն մեր կայքում աշակերտը (դիմորդը) ստուգում է գիտելիքները նույն այն տարբերակով, ինչպես Գնահատման և թեստավորման կենտրոնում պետական ավարտական և միասնական քննության ժամանակ` համակարգչի միջոցով: Այսինքը մարդու գործոնն իսպառ բացակայում է և դուք ստանում եք Ձեր գիտելիքների ամենաօբյեկտիվ գնահատականը առանց որևէ ստուգողի սուբյեկտիվ մասնակցության:
Թեստեր.am կայքը կարևոր է նաև աշակերտի (դիմորդի) ծնողի համար: Համակարգչային թեստավորման շնորհիվ ծնողն անընդհատ տեղեկություն է ստանում երեխայի գիտելիքների, դրանց աճման կամ նվազման, կրկնուսույցի լավ կամ վատ աշխատանքի վերաբերյալ:
Թեստեր.am կայքում համակարգչային թեստավորումն իրականացվում է երկու տարբերակներով` 1. online և 2. ծրագրի բեռնավորման միջոցով (այս տարբերակը հասանելի է բոլոր օգտվողների համար և գործում է առանց ինտերնետ հասանելիության):
Թեստեր.am կայքը իրականացնում է սովորողների գիտելիքների համակարգչային թեստավորում` համաձայն Գնահատման և թեստավորման կենտոնի կողմից հաստատված չափորոշիչների և սկզբունքների: Տրամադրված բոլոր թեստերն ամբողջությամբ համապատասխանում են ԳԹԿ-ի կողմից հաստատված և հրատարակված առարկայական ուղեցույցների սահմանած թեստերի կառուցվածքին:
Թեստեր.am կայքում տեղադրված թեստերը կազմված են ԳԹԿ մասնագետների և համագործակցող մասնագետների կողմից: Կայքի թեստային առաջադրանքների բազան անընդհատ թարմացվում և ավելացվում է:
Թեստեր.am կայքում առկա է նաև ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ թեստ:
Թեստեր.am կայքում կարող եք գտնել նաև ԳԹԿ-ի կողմից հրատարակված ուղեցույցերը, թեստերի ժողովածուները, անհատական թեստեր դիմորդների և կրկնուսույցների ընթացիկ աշխատանքների համար, նախորդ տարիների բուհերի անցողիկ գնահատականները, միջին բալերի սանդղակները, վերլուծականներ և այլն:
Թեստեր.am կայքում տեղադրված առաջադրանքներում տեղ գտած սխալները մասնագիտական քննության են հանձնվում յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ: Առաջադրանքներում առկա բոլոր տեխնիկական և մասնագիտական սխալները շտկվում են և նորից տեղադրվում կայք: Խնդրում ենք նման նշում կամ ահազանգ կատարելուց առաջ խորհրդակցել տվյալ առարկայի մասնագետի հետ:
Թեստեր.am (www.tester.am) կայքի հեղինակային իրավունքները պաշտպանված են: Կայքը երաշխավորված է Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից: Կայքում առկա թեստային առաջադրանքների ապօրինի օգտագործումը, տարածումը արգելվում և հետապնդվում է օրենքով: