tester.am
tester.am - Գիտելիքների թեստավորման համակարգ
Նա, ով իր տաղանդը չի օգտագործում սովորեցնելու, դաստիարակելու համար, նա կամ` վատ, կամ` սահմանափակ մարդ է: (Լիխտենբերգ)
Գովազդ
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով - http://qsak.am
Գտիր քո դպրոցը - http://www.tester.am/schools.php
KENTRON.am - http://kentron.am
Համացանց

Կրթության նորություններ

ՄԱՄՈՒԼ.am
22.05.2018
ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի պաշտոնակատարը վիճաբանել և հարվածել է համալսարանի վարորդին և ազատման դիմում գրել Զանգվածային լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչներ Սույն հրապարակմամբ ցանկանում ենք պարզաբանում մտցնել ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին՝ հատկապես, որ իրողության վերաբերյալ տարածվում է ապատեղեկատվություն: 14.05.2018թ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում տեղի է ունեցել միջադեպ: Համալսարանի վարորդ Միհրան Պապիկյանը մեքենայով այցելել է քոլեջ, հսկիչը նրան զգուշացրել է մեքենան տարածքից դուրս բերել, որ իր վրա չբարկանան: Վարորդը անմիջապես մեքենան դուրս է բերել քոլեջի տարածքից և այցելել քոլեջի տնօրենին՝ խնդրելու իր պատճառով չբարկանալ հսկիչի վրա: Սերգեյ Խառատյանի սենյակում տեղի է ունեցել վիճաբանություն: Միջադեպը շարունակություն է ունեցել արդեն համալսարանում, ինչի մասին ահազանգել է համալսարանում պահնորդական ծառայություններ իրականացնող «ՍԻԼԵՐ» ՍՊԸ տնօրեն Ա. Համբարձումյանը, ում կողմից տրված տեղեկատվության համաձայն՝ համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Խառատյանը և համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հ. Հարությունյանը վիճաբանել են և հարվածել համալսարանի վարորդ Մ.Պապիկյանին: Ծեծկռտուքը կանխվել է «ՍԻԼԵՐ» ՍՊԸ անվտանգության աշխատակից Ա.Համբարձումյանի կողմից: Այս ամենից հետո համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ս.Խառատյանը 18.05.2018թ. ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում՝ ի դեպ, անձնակազմի կառավարման բաժնում խնդրելով անհապաղ ընթացք տալ իր դիմումին: Միաժամանակ, ներկայումս Ս.Խառատյանի նախաձեռնությամբ, իր մտերիմների միջոցով քոլեջի մուտքը փակել են՝ իրեն որպես տնօրեն հետ բերելու պահանջով, ինչի հետևանքով 18.05.2018թ.-ից քոլեջի բնականոն գործունեությունը խաթարվել է: Ս. Խառատյանը դրսևորել է կրթական հաստատության ղեկավարին ոչ պատշաճ վարքագիծ, ինչի գիտակցումով էլ, հավանաբար, ներկայացրել է ազատման դիմում: Անհասկանալի է այժմ նրա մտերիմների միջոցով իրականացվող բեմականացման պատճառը և այն կեղծ ահազանգերը, որոնցով նրանք դիմում են լրատվամիջոցներին՝ ներկայացնելով իբր թե չգիտեն քոլեջի տնօրենի պաշտոնակատարի ազատման պատճառը: Որպես կանոն՝ ՀՊՏՀ ղեկավարությունը զուսպ է նման լուրերին արձագանքելու հարցում, այս դեպքում ևս ցանկալի չէր ցավալի միջադեպի հրապարակայնացումը, սակայն, ցանկանում ենք ընդգծել, որ անընդունելի է փաստերի աղավաղմամբ նման ապատեղեկատվության տարածումը քոլեջի տնօրենի պաշտոնակատարի մտերիմների կողմից: Քոլեջի ղեկավարի հանցավոր արարքի պատճառով հեղինակազրկվում է համալսարանը և քոլեջը, որոնք, որպես կրթական հաստատություն, իսկապես այս ընթացքում լուրջ հաջողություններ են արձանագրել: Միջադեպի վերաբերյալ ներկայացվածը հավաստելու համար կցում ենք վարորդի բացատրագիրը, պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության տնօրենի նամակը, ինչպես նաև Սերգեյ Խառատյանի դիմումը: Ի դեպ, ՀՊՏՀ ղեկավարությունը պատրաստվում է սույն նյութերը ներկայացնել ՀՀ ոստիկանություն՝ սահմանված կարգով ընթացք տալու համար: ՀՊՏՀ ղեկավարությունը այս մասին պատշաճ կարգով կտեղեկացնի նաև ԿԳ նախարարությանը: ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը սույն հրապարակմամբ ցանկանում է պարզաբանում մտցնել ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի շուրջ ծավալվող իրադարձությունների վրա: 14.05.2018թ. Հայաստանի...
22.05.2018
Թիվ 21 դպրոցի տնօրենը հրաժարական է տվել
Թիվ 21 դպրոցի տնօրենը հրաժարական է տվել
«Երևանի Շիրվանզադեի անվան թ. 21 դպրոցի տնօրենն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից»,- քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ...
22.05.2018
«12-ամյա կրթական համակարգը հրամայական է. երեխաներն անիմաստ երկու տարի են կորցնում». Արամ Սարգսյան

«Կրթության և գիտության նախարարը շատ հանգիստ մտել է աշխատանքային հունի մեջ, պետք է անենք ամեն ինչ, որպեսզի վերանայվի այդ 12 տարվա ուսումնական գործընթացը, երեխաներն անիմաստ երկու տարի են...
22.05.2018
Ավանի ֆինանսատնտեսական քոլեջի ուսանողները պահանջում են նախկին տնօրենի վերադարձը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում ուսանողները դասադուլ են անում՝ պահանջելով վերադարձնել աշխատանքից ինքնակամ ազատված իրենց տնօրեն Սերգեյ Խառատյանին և...
21.05.2018
«Թե ինչպես լքել Հանրապետական կուսակցությունը, առցանց ձեռնարկ ուսուցիչների համար». Արայիկ Հարությունյան

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը համացանցում տարածել է տեսանյութ այ մասին, թե ինչպես կարելի է լքել Հանրապետական կուսակցությունը։
Բ Ա Ր Ի    Գ Ա Լ Ո Ւ Ս Տ 
Մենք գնահատում ենք աշակերտի, դիմորդի գիտելիքները: Մեր թեստերը չեն կրկնվում: Կարող են կրկնվել մի քանի առաջադրանքներ, որի նպատակն է ամրապնդել գիտելիքները և նախապատրաստել ընթացիկ, ավարտական, միասնական քննություններին:
ի՞նչ է սաԹեստեր և on-line թեստավորում

Այս օրինակով ընտրի՛ր քննության Քո թեստը.
Քայլ 1.
Ընտրի՛ր դասարանը
(օրինակ՝ "Միասնական"):

սպասիր

Քայլ 2. Ընտրի՛ր առարկան (օրինակ՝ "Մաթեմատիկա"):

սպասիր

Քայլ 3. Ընտրի՛ր լուծման տարբերակը (օրինակ՝ "Լուծել թեստը կայքում" կամ "Բեռնել թեստ PDF տեսքով"):

սպասիր
Քայլ 4. Սեղմիր "Սկսել"

Հարգելի՛ օգտվող

Միայն մեր կայքից կարող ես ձեռք բերել թեստաբանության գիտական չափանիշներին համապատասխանող ընթացիկ, թեմատիկ, ավարտական և միասնական քննությունների թեստեր (online, ծրագրային, word/pdf): 

Ուշադրություն

www.tester.am կայքի թեստերի, ծրագրերի հեղինակային իրավունքները պատկանում են Գիտելիքների թեստավորման համակարգին - www.tester.am: Դրանց տպագրումը, բազմացումը, առաքումը համացանցի միջոցով հետապնդվում ՀՀ օրենսդրությամբ:

Կայքում առկա նյութերն այլ կայքերում, սոցիալական ցանցերում տեղադրելու դեպքում հղումը տալ www.tester.am-ին:

Թեստեր և on-line թեստավորում

Ընտրի՛ր գլխավորը.
Բեռնել հայկական տառատեսակը
Բեռնել 'Ադոբ Ռիդեր' ծրագիրը
Բեռնել 'Ադոբ Ֆլեշ Փլեյեր' ծրագիրը
Հարգելի օգտվող. եթե Ձեր համակարգչում բացակայում են աջ կողմում պատկերված ծրագրերը, ապա խնդրում ենք ներբեռնել դրանք, քանի որ կայքի որոշ տարրեր աշխատում են այս ծրագրերի միջոցով:
Find us on Facebook
Мы на Одноклассниках
Follow us on Twitter
Մեր մամուլի խոսնակը
Յագուար դիզայն պարկ
Կայքի պատրաստումն ու սպասարկումը` Jaguar design park
© 2009-2018 Թեստեր.am (www.tester.am) կայքի հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը երաշխավորված է ՀՀ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:
Կայքում առկա թեստային առաջադրանքների ապօրինի օգտագործումն ու տարածումն արգելվում և հետապնդվում է օրենքով:
Հարցերն ու առաջարկությունները խնդրում ենք ուղարկել info@tester.am: